Go to the version for people with limited capabilities.
Popular on OK.RU
05:51
Փաշինյանը Պուտինին շնորհակալություն է հայտնել ՌԴ հավասարակշռված դիրքորոշման համար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության նախագահին շնորհակալություն է հայտնել Հայաստանի ներքաղաքական ճգնաժամի ընթացքում ՌԴ հավասարակշռված դիրքորոշման համար: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով վարչապետի ֆեյսբուքյան գրառումը, այս մասին նա Վլադիմիր Պուտինին հայտնել է մայիսի 8-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում: «Մենք շնորհավորանքներ փոխանակեցինք եւ քննարկեցինք մի շարք ընթացիկ հարցեր»,-նշել է Փաշինյանը՝ տեղեկացնելով, որ պայմանավորվել են քննարկումը շարունակել Սոչիում՝ ԵԱՏՄ գագաթաժողովի շրջանակներում: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ զրուցակիցները երկուստեք պատրաստակամություն են հայտնել շարունակելու համատեղ աշխատանքը հայ-ռուսաստանյան ռազմավարական, դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման և ինտեգրացիոն գործընթացների խորացման ուղղությամբ:  Նիկոլ Փաշինյանն իր հերթին ջերմորեն շնորհավորել է ՌԴ նախագահին պաշտոնի ստանձնման կապակցությամբ և մաղթել հետագա հաջողություններ պետական գործունեության իրականացման մեջ: Հայաստանի վարչապետը նաև շնորհավորել է Ռուսաստանի նախագահին Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 73-րդ տարեդարձի կապակցությամբ: Մայիսի 8-ին «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ՀՀ Ազգային ժողովի կողմից 59 կողմ, 42 դեմ ձայներով ընտրվեց, ապա Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվեց ՀՀ վարչապետ:
yesterday 16:36
Մասնակիցներ ջան ես արդեն 2 ամիս է աշխատում եմ այս խմբում և ինձ համար ձեր կարծիքը հետաքրքիր է գոհ եք աշխատանքիցս
Total participants: 146
Results after voting
  • 0
  • 0
?
8 May
Անմեղ հանցագործը :Դ
Show more